Home / Տեսանյութեր / Սաֆարյանին տեղափոխել են առանձին խուց, բայց իրավիճակն ամեն պահի կարող է փոխվել. փաստաբան

Սաֆարյանին տեղափոխել են առանձին խուց, բայց իրավիճակն ամեն պահի կարող է փոխվել. փաստաբան

Ընդդիմադիր «Նոր Հայաստան» շարժման անդամ, «Նուբարաշեն» ՔԿՀ֊ում պահվող Գևորգ Սաֆարյանն այս պահին գտնվում է առանձին խցում: Еpress.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Վերջին օրերին փաստաբանը և շարժման ներկայացուցիչներն ահազանգում էին, որ Սաֆարյանի վրա ճնշումներ են գործադրվում բանտի քրեական տարրերի կողմից։

Տիգրան Հայրապետյանը, սակայն, իր մտահոգությունն է հայտնել նաև իր պաշտպանյալի՝ առանձին խցում գտնվելու կապակցությամբ. «Բանտերում առանձին խցերի երկու տեսակ կա: Սաֆարյանն այդ տեսակներից հատուկ պահպանվող խցում չէ, իսկ խուցը, որտեղ նա գտնվում է, քրեական աշխարհի ազդեցության տակ է և ապահով չէ»:

Փաստաբանի խոսքով՝ Սաֆարյանի անվտանգության հետ կապված իրավիճակն ամեն պահի կարող է փոխվել:

Ընդդիմադիր «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանը և 9 տարվա ազատագրման դատապարտված ծրագրավորող Հայկ Կյուրեղյանը պահանջում են ապահովել սեփական անձի անվտանգությունը քրեակատարողական հիմնարկում:

Երեկ ի պաշտպանություն Հայկ Կյուրեղյանի «Վարդաշեն» ՔԿՀ-ում քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը հացադուլ է հայտարարել:

Նշենք, որ հունվարի 21-ին մի խումբ քաղաքացիներ շրջել էին Հայաստանում գտնվող օտարերկրյա դեսպանատներով և միջազգային կառույցների գրասենյակներով՝ վերջիններիս ուշադրությունը հրավիրելով Կյուրեղյանի և Սաֆարյանի խնդիրների վրա: