Home / Տեսանյութեր / ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կուտակայինի մասին օրենքը գործելու է ամբողջությամբ․ ՍԴ նախագահ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կուտակայինի մասին օրենքը գործելու է ամբողջությամբ․ ՍԴ նախագահ

Մինչև սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը շարունակելու է գործել ամբողջությամբ, այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։

Նա կրկնել է նախօրեին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասում նշվում է, որ օրենքը շարունակում է գործել, քանի որ ՍԴ-ն մինչև սեպտեմբերի 30-ը տարաժամկետել է որոշման ընդունումը, համաձայն որի կուտակային կենսաթոշակային համակարգի մի շարք կետեր, այդ թվում՝ պարտադիր բաղադրիչը, հակասահմանադրական է ճանաչվել:

Համաձայն Հարությունյանի, այսպիսով, օրենքով նախատեսված պարտավորությունները պետք է իրացվեն:

Միևնույն ժամանակ ՍԴ նախագահն ընդգծել է, որ պարտադիր կուտակային համակարգը սեպտեմբերի 30-ից հետո գոյություն չի ունենալու։

Այն, որ որոշումը տարընթերցումների առիթ է տվել, Հարությունյանը կապել է հասարակությունում առկա ոչ բավարար իրավագիտակցության մակարդակի հետ։