Home / Տեսանյութեր / «ՀՀ-ն սոցիալական-իրավական պետություն է»․ Փորձագետը՝ ՍԴ-ի որոշման մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«ՀՀ-ն սոցիալական-իրավական պետություն է»․ Փորձագետը՝ ՍԴ-ի որոշման մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ ՀՅԴ խնբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարևորել է այսօր կայացված Սահմանդրական դատարանի որոշումը, համաձայն որի Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի մի շարք դրույթներ, այդ թվում՝ պարտադիր բաղադրիչը, հակասահմանադրական են ճանաչվել։

«Զուտ իրավական հետևանքների տեսակետից ՍԴ-ն մի կարևոր նորմ ամրագրեց՝ մարդկանց իրավունքները սահմանափակելը համարեց հակասահմանադրական; Սա նշանակում է, որ բոլոր նրանք, ովքեր պարտադրված են այդ գործողությունները կատարել, այս նորմի հիման վրա պահանջելու են իրենց գումարների հետ վերադարձ», -նշել է հայցվոր կողմը ներկայացնող պատգամավորը։

Պատասխանող կողմը ներկայացնող ՀՀԿ-անական պատգամավոր Հակոբ Հակոբյանը վստահեցրել է, որ որևէ մեկի կարծիքը նշանակություն չի ունեցել ՍԴ-ի որոշումը կայացնելիս, ուստի ինքը «գոհ կամ դժգոհ լինել չի կարող»։

«ՍԴ-ի որոշումը, ԱԺ-ն, կառավարությունը և բոլորը պարտավոր են կատարել, սա շատ նուրբ հարց է։ Հստակ կարող եմ ասել, որ պետք է լինեն բացարձակ օրենսդրական փոփոխություններ՝ կապված կուտակային բաղադրիչի հետ», -նշել է Հակոբյանը։

Իրավապաշտպան, փաստաբան Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ իրենց դիմումը ամբողջությամբ բավարարված է, ապա հավելել, որ օրենքի պարտադիր բաղադրիչը չպետք է կիրառվի և այս տարի մարդկանցից գանձված գումարները պետք է հետ վերադարձվեն։

«ՍԴ-ի տեքստում արտահայտված իրավական դիրքորոշումները ՍԴ-ի որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասն են ու ենթակա են պարտադիր կատարման։ Գործատուներին այս համակարգին մասնակից դարձնելու ՍԴ-ի խորհուրդն արվել է, որպեսզի [համակարգը] համապատասխանի Հայաստանի հիմնարար գաղափարախոսությանը, այն է՝ ՀՀ-ն սոցիալական-իրավական ժողովրդավարական պետություն է և ոչ թե ազատական-իրավական ժողովրդավարական պետություն», – եզրափակել է Զեյնալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում