Home / Հայաստան / Վարդան Այվազյանը ստում է. «Գլոբալ Գոլդ Մայնինգը» հրապարակել է փաստաթղթեր

Վարդան Այվազյանը ստում է. «Գլոբալ Գոլդ Մայնինգը» հրապարակել է փաստաթղթեր

«Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությունը, որի հայցը ՀՀԿ-ական պատգամավոր, բնապահպանություն նախկին նախարար Վարդան Այվազյանի դեմ Նյու Յորքի Հարավային Շրջանի դատարանը բավարարել է, հրապարկել է մինչ այս գաղտնի պահվող փաստաթղթեր, որոնք փաստում են, որ Այվազյանի՝ իր մեղքը չընդունելու մասին հայտարարությունները սուտ են:

Հիշեցնենք, որ Այվազյանը մամուլում դատարանի վճռի հրապարակումից հետո ասել էր, թե ինքը դադարեցրել է ընկերության՝ Հանքավանի հանքավայրի նկատմամբ ունեցած հանքային իրավունքները ընկերության կողմից «պարտավորությունները չկատարելու» հիմքով, և որ դատարանն իբր կայացրել է որոշումը 2008թ.: Այվազյանը նաև հայտարարել է, թե իբր չի ծանուցվել դատական գործընթացների վերաբերյալ և դատարանի որոշման մասին իմացել է համացանցից:

Այնինչ՝  Գլոբալ Գոլդ մայնինգի  հրապարակված փաստաթղթերից պարզ է դառնում, որ վճիռը կայացվել է 2003թ.: Դատարանը Այվազյանի նկատմամբ վճիռը կայացրել է Այվազյանի անձնական ունակությամբ (ոչ որպես նախարարի, այլ Այվազյան անձի նկատմամբ), կիրառելի օրենքով Այվազյանին ճանաչելով որպես ծպտյալ բաժնետեր (պրինցիպալ):

Ընկերությունը շարունակաբար Այվազյանին պատշաճ կերպով ծանուցել է դատական բոլոր փաստաթղթերի, ներառյալ դատարանում ընթացող դատական գործընթացի, հայցի, գործով ապացույցների, դատարան ներկայանալու պահանջների, ինչպես նաև վճիռի վերաբերյալ։  Դատական գործով միայն 2012թ. ընթացքում Այվազյանը ստացել է 6 ծանուցում։

Հիշեցնենք, որ դակատան վճռով Այվազյանը պարտավորվում է 37 միլիոն 537 հազար 978 դոլար և 2 ցենտ վճարել «Գլոբալ Գոլդ մայնինգ» (Global Gold Mining) ընկերությանը, որը Այվազյանի գործողությունների պատճառով կորցրել է հանքավայրը:

Այս վեճին անրդադարձ էր կատարել նաև Wikileaks-ը:  Համաձայն գաղտնազերծված փաստաթղթի, Վարդան Այվազյանը տեղեկացրել է GGC-ի իրավաբան Աշոտ Պողոսյանին, որ անհրաժեշտ է 3 միլիոն դոլարի չափով կաշառք տալ իր գործընկերոջը՝ ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանին: GGC-ն հրաժարվել է վճարել գումարը, և շուտով նախարարությունը հետ է կանչել ընկերության Հայաստանում երկու հանքերի շահագործման արտոնագրերը: