Home / Video / Քաղբանտարկյալների աջակիցներին ԱԺ֊ի մոտից բերման ենթարկեցին

Քաղբանտարկյալների աջակիցներին ԱԺ֊ի մոտից բերման ենթարկեցին

Այսօր մի խումբ քաղաքացիներ Ազգային ժողովի մոտ ակցիան են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալների։

Նրանք պլաստմասե ժապավեններով իրենց կապել են Ազգային ժողովի կենտրոնական մուտքի ճաղերին։ Ակցիայի վայր են ժամանել մոտ 3 տասնյակ ոստիկաններ։ Նրանց գործողությունը ղեկավարող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ քաղաքացիները խախտում են հասարակական կարգը և կոչ է արել նրանց արձակել ժապավենները։

Ակցիայի մասնակից արվեստագետ Արա Պետրոսյանն ի պատասխան ասել է, որ իրենք պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Օսիպյանը, իր հերթին, կարգադրել է ակցիայի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։