Home / Video / Քաշքշուկ և շտապ օգնության մեքենա նախագահականի մոտ ակցիայի ժամանակ

Քաշքշուկ և շտապ օգնության մեքենա նախագահականի մոտ ակցիայի ժամանակ

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների պահանջները՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում, իրենց որդիների գործերի արդար քննություն, չեն կատարվում, ուստի նրանք պատրաստ են ծայրահեղ քայլերի։ Այս մասին ծնողները հայտարարել են այսօր նախագահականի մոտ անցկացված հերթական ակցիայի ժամանակ։ 

Ծնողները դուրս են եկել Բաղրամյան պողոտայի երթևեկելի մաս՝ փակելով մեքենաների ճանապարհը: Ոստիկանները քաշքշելով փորձել են նրանց հետ բերել մայթ, բայց դիմադրության են հանդիպել։ Քաշքշուկի ժամանակ Գոհար Սարգսյանը և Հերիքնազ Մուրադյանը իրենց վատ են զգացել և նրանց համար շտապ օգնություն է կանչվել: