Home / Video / Տուն չեն տալիս, բայց բանակ տանում են․ վթարային շենքերի բնակիչները կրկին պետք է սպասեն

Տուն չեն տալիս, բայց բանակ տանում են․ վթարային շենքերի բնակիչները կրկին պետք է սպասեն

Արմավիրի մարզի Լենուղի գյուղի 22 ընտանիք տարիներ շարունակ ապրում է բնակության համար ոչ պիտանի երկու կիսախարխուլ շենքերում։ 1988 թվականին շենքերը ճանաչվել են 4-րդ կարգի վթարային, իսկ իշխանությունները պարբերաբար բնակիչներին խոստացել են նոր բնակարաններ տրամադրել։ Այս տարի մարզը հրատապ ծրագրով բնակիչներին պետք է գումար հատկացներ, սակայն մարզպետարանն այն ծախսել է այլ նպատակով։ Այս ամսվա սկզբին Կառավարությանը դիմած բնակիչներին ուղարկել են մարզպետարան, իսկ այնտեղ էլ կրկին ասել են՝ սպասե՛ք։