Home / Video / Ստամբուլում կրկնեցին հայ մտավորականների 1915-ի ճանապարհը

Ստամբուլում կրկնեցին հայ մտավորականների 1915-ի ճանապարհը

Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող Կապույտ մզկիթի մոտ գտնվող թուրքական և օսմանական արվեստի թանգարանը 1915 թվականին ծառայել է որպես բանտ, և հենց այստեղ է դրվել Հայոց ցեղասպանության սկիզբը։ 1915 թվականի ապրիլի 24-ի երեկոյան այստեղ են հավաքել 235 հայ մտավորականներին և շոգենավով տարել Ստամբուլի ասիական մասում գտնվող կայարան, որտեղից էլ գնացքներով ուղարկվել են երկրի արևելք, որտեղ նրանց մեծ մասին սպանել են։ 2015 թվականի ապրիլի 24-ին «100 տարի, վերջ ժխտմանը» շարժումը Ստամբուլում ակցիա է անցկացրել՝ կրկնելով հայազգի մտավորականների ճանապարհը և Թուրքիայի իշխանություններից պահանջելով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։