Home / Video / Սերժ Սարգսյանի տան մոտ ակցիայի ժամանակ Գասպարիի վրա ձվեր են նետել

Սերժ Սարգսյանի տան մոտ ակցիայի ժամանակ Գասպարիի վրա ձվեր են նետել

Ապրիլի 9-ին 18։15-ի սահմաններում Պռոշյան փողոցում գտնվող Սերժ Սարգսյանի տան դիմաց ակցիա անցկացնող քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի ուղղությամբ երկու երիտասարդ ձվեր են նետել և հեռացել։ Քիչ անց ևս մեկ երիտասարդ մոտեցել, խլել ու պատռել է Գասպարիի ձեռքի պաստառը։ Գասպարին նոր պաստառ է բերել, որը երիտասարդներին խլել չի հաջողվել, սակայն այն քաշքշելու ժամանակ նրանք գողացել են ակտիվիստի ականջակալները։