Home / Video / Սերժ Սարգսյանից պահանջեցին պատասխան տալ 5 տարի առաջ տված խոստման համար

Սերժ Սարգսյանից պահանջեցին պատասխան տալ 5 տարի առաջ տված խոստման համար

5 տարի առաջ այս օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողներին խոստացել էր, որ նորանշանակ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը կզբաղվի զոհվածների քրեական գործերով և արդար դատաքննություն կիրականացվի։

Այսօր զոհված զինվորների ծնողները ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով կատարել խոստումը կամ ասել, որ այդ գործերն այլևս չեն բացահայտվելու։