Home / Video / Սերժ Սարգսյանը չտեսա՞վ իրեն մարդասպան անվանողին

Սերժ Սարգսյանը չտեսա՞վ իրեն մարդասպան անվանողին

Ինժեներ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին 2008 թվականի Մարտի 1-ին սպանվածների նկարներով պաստառով շարունակել է երեկ սկսած իր ակցիան։ Հունիսի 23-ին նա ակցիան անցկացրել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տան դիմացի մայթին, իսկ այսօր Գասպարին նստել է Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկի մայթին․ հենց այդ հատվածով է Սերժ Սարգսյանը աշխատանքի գնում։

«Ես պարզապես այստեղ նստել եմ, քանի որ Սերժ Սարգսյանի երթուղին է, և ես իմ կարծիքն եմ հայտնում իրան որպես ՀՀ մի քաղաքացի։ Ինքն իմ համար ստոր սրիկա, մարդասպան է և ուզում եմ իրեն տեղյակ պահել», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Գասպարին։