Home / Video / Նախագահականի դիմաց ոստիկանները քաշքշել են զոհված զինվորների ծնողներին

Նախագահականի դիմաց ոստիկանները քաշքշել են զոհված զինվորների ծնողներին

Բանակում խաղաղ պայմաններում զոհված 5 զինծառայողների ծնողներն այսօր երթով ՀՀ կառավարության շենքի մոտից շարժվել են դեպի ՀՀ նախագահի նստավայր։ Նրանց խոսքով՝ բողոքի երթի և ակցիայի նպատակն է ևս մեկ անգամ փորձել պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել իրենց որդիների սպանությունների վրա, որոնց մեղավորները տարիներ ի վեր չեն բացահայտվում և չեն պատժում։