Home / Video / Մոտ 3 հազար բողոքողներ փակել են Բաղրամյան պողոտան

Մոտ 3 հազար բողոքողներ փակել են Բաղրամյան պողոտան

«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ պայքարող մոտ 3 հազար փոքր և միջին ձեռնարկատերեր այս պահին փակել են Բաղրամյան պողոտան՝ կաթվածահար անելով երթևեկությունը։

Պատասխան չստանալով կառավարությունից՝ բողոքողները շարժվել են դեպի ՀՀ նախագահի նստավայր։ Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ, որոնք փորձում են երթևեկության համար ազատել պողոտայի գոնե մեկ հատվածը։ Հավաքվածները վանկարկում են «Կասեցում»։