Home / Video / Մեր ընտանիքներում նման բան չկա, պնդում են ընտանեկան բռնությունն արդարացնողները

Մեր ընտանիքներում նման բան չկա, պնդում են ընտանեկան բռնությունն արդարացնողները

Ի՞նչ անել երբ ամուսինը ֆիզիկական ուժ է կիրառում ձեր դեմ։ Որտե՞ղ փնտրել իրավաբանի և հոգեբանի աջակցություն։ Կանանց աջակցման թեժ գծի հեռախոսահամարները և այլ տեղեկատվությամբ թերթիկներ այսօր Երևանի կենտրոնում անցկացված իրազեկման երթի ժամանակ բաժանում էին կանանց իրավունքների պաշտպանության զբաղվող ՀԿ֊ները։ Երթով մեկնարկում է ամեն տարի անցկացվող «Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակը»։ Նշենք, որ այս տարվա ընթացքում տեղի է ունեցել կանանց նկատմամբ բռնության հետևանքով սպանության արձանագրված 7 դեպք։