Home / Video / Հրամանատարի կողմից դաժանորեն ծեծված զինվորը մահացավ ծառայությունից հետո

Հրամանատարի կողմից դաժանորեն ծեծված զինվորը մահացավ ծառայությունից հետո

Վանաձոր քաղաքի բնակիչ 22-ամյա Խաչիկ Բարսեղյանը 2014 թվականի վերջին տուն է վերադարձել պարտադիր զինվորական ծառայությունից։ Մի քանի ամիս անց՝ 2015-ի մարտի 27-ին տղան մահացել է ոտքում առաջացած չարորակ նորագոյացությունից: Բարսեղյանի մայրը՝ Սոնիկ Ղազարյանը, պատմում է, որ տղային ծառայության ընթացքում դաժան ծեծի է ենթարկել հրամանատարը, որից հետո էլ զարգացել է նրա հիվանդությունը։