Home / Video / Հուլիսի 27-ին մարդիկ զանգվածաբար բերման են ենթարկվել

Հուլիսի 27-ին մարդիկ զանգվածաբար բերման են ենթարկվել

Հուլիսի 27-ին, 20:00-ի դրությամբ Խորենացի փողոցում միայն ոստիկաններն էին մնացել: 19:00-ին նախատեսված հավաքն այդպես էլ չի կայացել, քանի որ ոստիկանական ուժերը առավոտվանից մարդկանց բերման էին ենթարկում Խորենացի փողոցից, իսկ 18:00-ից մարդկանց տանելը զանգվածային բնույթ էր կրում: Epress.am-ի լրագրողի փոխանցմամբ՝ այդ ընթացքում ինքը 100-ից ավել մարդու բերման ենթարկելու ականատես է եղել:

Ամեն դեպքում, մարդիկ երեկոյան հավաքվել են Ազատության հրապարակում և երթ անցկացրել դեպի Խորենացի փողոց՝ ի աջակցություն հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների։