Home / Video / «Կարո՞ղ ա քաքն եմ ընկել»․ Ծառուկյանը գյուղացիներին ասաց՝ որքան խաղող է մթերելու իր գործարանը

«Կարո՞ղ ա քաքն եմ ընկել»․ Ծառուկյանը գյուղացիներին ասաց՝ որքան խաղող է մթերելու իր գործարանը

«Ճանապարհը բացե՛ք, Ծառուկյանն ա գալիս»։ Այս արտահայտությամբ մեկնարկ տրվեց Արմավիրի մարզի Ամասիա գյուղի մթերման կետի մոտ կես ժամ տևած աժիոտաժին։ ԲՀԿ նախկին առաջնորդ, խոշոր գործարար, «Երևանի Արարատ կոնյակի֊գինու֊օղու կոմբինատ» ընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանը եկել էր խաղող հանձնող գյուղացիներին բացատրելու՝ որքան բերք է մթերելու իր գործարանը։ Ծառուկյանի այցից առաջ գյուղացիներից մի քանիսը հասցրել էին պատմել լրագրողներին, որ դեռ գարնանը իրենք գործարարին պատկանող մեկ այլ ընկերությունից ձողեր են ձեռք բերել, մեծացրել այգիները՝ շատ բերք ստանալու ակնկալիքով։ Գագիկ Ծառուկյանը խոստացել էր մթերել ամբողջ խաղողը, իսկ բարենպաստ եղանակն աննախադեպ առատ բերք է ապահովել։ Այժմ, սակայն, մթերման կետում նորատունկերից ստացած բերքը հրաժարվում են մթերել կամ այն վերցնում են խիստ սահմանափակ քանակաթյամբ, ու մարդիկ չգիտեն, թե ինչ անեն մնացածը։

Մանրամասները՝ այստեղ