Home / Video / Կառավարությունը միտումնավոր խափանաում է Թեղուտի հանքում ստուգումների անցկացումը․ դատ

Կառավարությունը միտումնավոր խափանաում է Թեղուտի հանքում ստուգումների անցկացումը․ դատ

Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչները, ինչպես նաև մի քանի բնապահպանական կազմակերպություններ վարչական հայց են ներկայացրել դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Բնապահպանության նախարարությանը ստուգումներ անցկացնել Թեղուտի հանքարդյունաբերական ծրագրերի իրականացման շուրջ: Բնապահպաններն իրենց տրամադրության տակ հիմնավոր փաստեր ունեն առ այն, որ Թեղուտի հանքի շահագործման ընթացքում «Թեղուտ» ընկերության կատարած գործողությունները բացարձակապես չեն համապատասխանում պետության կողմից տրված թույլտվություններին: