Home / Video / Զինվորի սպանությունը կոծկել են ի օգուտ «չաստ նայողի» և նրա շրջապատի․ փորձագետ

Զինվորի սպանությունը կոծկել են ի օգուտ «չաստ նայողի» և նրա շրջապատի․ փորձագետ

Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում 2015-ի մայիսի 8-ին սպանել են ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանին, մինչդեռ նախաքննական մարմինը կեղծ քննություն է անցկացրել՝ արժանահավատ համարելով ինքնասպանության վարկածը։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է Համբարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» կազմակերպության ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ քննիչ Նվեր Ավետիսյանը և դատախազ Կարեն Աղաբեկյանը, ինչպես նաև նրանց գերատեսչությունների ղեկավարները՝ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանցագործներ են, ովքեր ամեն ինչ արել են իրական մեղավորներին պատասխանատվությունից ազատելու համար։