Home / Video / Երևանում հարգանքի տուրք մատուցեցին Հոլոքոստի զոհերի հիշատակին

Երևանում հարգանքի տուրք մատուցեցին Հոլոքոստի զոհերի հիշատակին

Այսօր Երևանում Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ տեղի է ունեցել հիշատակի արարողություն՝ նվիրված Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան։ Միջոցառումը կազմակերպել էին ՄԱԿ֊ի հայաստանյան գրասենյակը և Հայաստանի հրեական համայնքը։

Հավաքվածների առջև հնչեցրած իր ելույթում Հայաստանի հրեական համայնքի ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնն անդրադարձել է Հայոց Ցեղասպանության չճանաչման խնդրին և կոչ է արել բարոյականությունն ավելի բարձր դասել քաղաքական և տնտեսական նպատակներից։