Home / Video / Եզդիների ցեղասպանությունն ու հայաստանյան արձագանքը

Եզդիների ցեղասպանությունն ու հայաստանյան արձագանքը

Իրաքում իսլամիստ ծայրահեղականների կողմից եզդիների հանդեպ իրականցվող բռնություններն ու ջարդերը Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները ցեղասպանություն են որակում ու ակնկալում են, որ ՀՀ իշխանությունները պաշտոնական մակարդակով նույն գնահատականը կտան իրաքյան իրադարձություններին։

Epress.am-ի ստուդիայում Իրաքի եզդիների առջև ծառացած խնդիրների և Հայաստանում առկա արձագանքի մասին խոսում են «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի փոխնախագահ Մամե Ամիրյանը և «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի խորհրդի նախագահ Ամո Շարոյանը։