Home / Video / Դադարեցնել ոստիկանության ֆինանսավորումը․ մարդիկ սատարում են զոհվածների ծնողներին

Դադարեցնել ոստիկանության ֆինանսավորումը․ մարդիկ սատարում են զոհվածների ծնողներին

«Ամեն զինվոր իմ որդին է», «Պահանջում ենք սպանությունների արդար քննություն», «Զինվորը պետք է պաշտպանված լինի», «Բանակը՝ մսաղաց» և նման այլ գրառումներով մայիսի 20-ին պաստառներով մոտ 100 քաղաքացիներ հավաքվել են նախագահական նստավայրի դիմաց՝ դատապարտելով բանակում խաղաղ պայմաններում զոհվածների ծնողների դեմ ոստիկանության աշխատակիցների կիրառած բռնությունները։ Այս տարվա ընթացքում նման երկու դեպք է գրանցվել․ մեկը՝ փետրվարի 11֊ին, մյուսը ՝ մայիսի 13֊ին։