Home / Video / Գասպարին պահանջում է իր «վզին չփաթաթել» հանրային պաշտպանի ծառայությունները

Գասպարին պահանջում է իր «վզին չփաթաթել» հանրային պաշտպանի ծառայությունները

Ինժեներ Վարդգես Գասպարին այսօր Փաստաբանների պալատ է հանձնել իր դիմումը, որով հրաժարվում է դատարանի կողմից նշանակված հանրային պաշտպան Մերի Ալավերդյանի ծառայություններից։ Ավելի վաղ Գասպարին հայտարարել էր, որ բոյկոտում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատաքննությունը, որի շրջանակներում նա մեղադրվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տալու մեջ։