Home / Video / Գառնեցիները չեն ուզում սպասարկել վարչապետի բիզնեսը

Գառնեցիները չեն ուզում սպասարկել վարչապետի բիզնեսը

Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչներն այսօր փակել են դեպի Գեղարդի համալիր տանող ճանապարհը։ Նրանք պահանջում են դադարեցնել գյուղի մոտ ընթացող շինարարությունը, որի նպատակն է Ազատ գետից ջուրը խողովակներով տեղափոխել Արարատի մարզ։ Գառնեցիները պնդում են, որ իրենց գետի ջուրը տանում են՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հողերը ոռոգելու համար։