Home / Video / Ոստիկանությունը ցուցարարների դեմ Ազատության հրապարակում

Ոստիկանությունը ցուցարարների դեմ Ազատության հրապարակում

«Ոչ թալանին» նախաձեռնությունը 19:00-ից  հանրային քննարկում էր սկսել Ազատության հրապարակում: Հավաքվածները խոսում էին ՊՊԾ գնդի գրավումից հետո ստեղծված իրավիճակի մասին: Մարդկանց քանակը գնալով շատանում էր: Կոչեր են հնչել երթով շարժվել դեպի Էրեբունի, որից հետո ոստիկանները պատ են կազմել՝ խանգարելով նրանց: Իրավապահները ուժ են կիրառել, եղել են բերման ենթարկվածներ, որոնց ավելի ուշ բաց են թողել

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հետ սկսել է բանակցել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, որից հետո քաղաքացիները երթ են անցկացրել Երևանի կենտրոնական փողոցներում: