Home / Video / Արտ֊խումբը տուգանվեց «Хержик суй» պաստառի համար

Արտ֊խումբը տուգանվեց «Хержик суй» պաստառի համար

«Հակահարված» արտ-խմբի անդամներ Հերբերտ Գևորգյանի և Արտակ Գևորգյանի բանկային հաշվիների վրա կալանք է դրվել, քանի որ Վճռաբեկ դատարանը մերժել է բեկանել վարչական տուգանքի մասին նրանց դեմ  կայացրած առաջին ատյանի դատարանի վճիռը: Դատարանը պարտավորեցրել է Գևորգյաններից յուրաքանչյուրին 58 հազարական դրամ տուգանք մուծել՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու և հանրային տարածքը սխալ օգտագործելու համար:

Վարչական վարյութը սկսվել է արտ֊խմբի՝ 2013 թվականի նոյեմբերի 26-ի ակցիայից հետո: «Հակահարվածն» այդ օրը «xeржик суй» (խերժիկ սույ) գրառումով պաստառ էին փակցրել ԱԺ-ին դիմացի մայթին: Epress.am֊ի հետ զրույցում Հերբերտ Գևորգյանն ասել է, որ հայաստանյան դատարանի վճիռը պատրաստվում են բողոքարկել ՄԻԵԴ֊ում: