Home / Video / Ավետիսյանների ընտանիքի սպանությունը մոռացության չի մատնվել

Ավետիսյանների ընտանիքի սպանությունը մոռացության չի մատնվել

Գյումրիում փետրվարի 14-ին մի խումբ քաղաքացիներ հանրային քննարկում էին կազմակերպել, որի հիմնական թեման Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունն էր և դրան հետևածիրադարձությունները։ Մեկ ամիս առաջ Գյումրին ալեկոծած ողբերգությանն անդրադառնալու պատճառը, ըստ նախաձեռնողների, այն էր, որ իշխանություններն այդպես էլ չեն կարողացել հասարակությանը հուզող բազամթիվ հարցերի պատասխանները տալ։

Հանրային քննարկմանը մասնակցեցին մոտ 60 քաղաքացիներ, որոնք ի մի բերեցին առկա տեղեկատվությունը, ներկայացրեցին սպանությանն առնչվող հիմնական խնդիրները և հնարավոր հետագա քայլերը։ Հանրային քննարկման մասնակից գյումրեցիները պնդել են՝ սպանությունը մոռացության չի մատնվել և Գյումրիում իրականությունը բացահայտելու հասարակական պահանջ կա։