Home / Video / Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը չի բացահայտվել

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը չի բացահայտվել

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով քննությունը չի անդրադարձել մի շարք կարևորագույն հանգամանքների և հստակ կարելի է ասել, որ գործը չի բացահայտվել։

Իրավապաշտպանը նշել է՝ ինքը հիմնավոր կասկածներ ունի, որ Պերմյակովը սպանության օրը միայնակ չի եղել, և, հնարավոր է, Ավետիսյանների ընտանիքը չի եղել թիրախը։

Սաքունցն ընդգծել է, որ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործի բացահայտմանը խանգարել է նաև քաղաքական գործոնը՝ այն փաստը, որ Վալերի Պերմյակովը ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայող է։