Home / Video / Անմեղ մարդուն ազատեցին 31 ամիս բանտում պահելուց և խոշտանգումներից հետո

Անմեղ մարդուն ազատեցին 31 ամիս բանտում պահելուց և խոշտանգումներից հետո

Լրատվամիջոցները, որոնց մի մասը 2013 թվականի հոկտեմբերին խախտեցին անմեղության կանխավարկածը, տարածեցին քննչական մարմինների կեղծած տեսանյութը և մեղադրեցին վանաձորցի Կարեն Կունգորցևին 15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ, անտեսեցին այսօրվա երևանյան ասուլիսը։ Այնտեղ լրագրողները կարող էին հանդիպել բանտում 31 ամիս անցկացրած և անմեղ ճանաչված երիտասարդին, նրա մորը, սպանվածի հորը, փաստաբաններին, Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպաններին, ովքեր այսքան ժամանակ աշխատում էին կանխել անմեղ մարդու դատապարտումը։

Մանրամասները՝ այստեղ