Home / Video / Ալիև դուշման, Սերժ թշնամի, Պուտին վրագ․ «Ոչ պատերազմին» երթը Երևանում

Ալիև դուշման, Սերժ թշնամի, Պուտին վրագ․ «Ոչ պատերազմին» երթը Երևանում

«Aliev düşman (Ալիև դուշման), Սերժ՝ թշնամի, Путин – враг (Պուտին՝ վրագ)», «Խաղաղությունը՝ ժողովրդին, պատերազմը՝ ռեժիմներին», «Ռեժիմները պահպանվում են կրակոցներով», «Մարդիկ մեռնում են, օլիգարխները՝ հարստանում»։ Այսօր Երևանի կենտրոնում անցկացված «Ո՛չ պատերազմին» անունը կրող երթի մասնակիցներն այս և մի շարք նման վանկարկումներ էին հնչեցնում։

Մոտ 4 տասնյակ խաղաղասերներ հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ, ապա շարժվել դեպի Ռուսաստանի դեսպանատուն և, անցնելով Մաշտոցի պողոտայով, երթն ավարտել են Ազատության հրապարակում։ Երթի ավարտին ակտիվիստները հանրային քննարկում են անցկացրել՝ ամփոփելով ակցիան։