Home / Video / «Վաշխառությունը գողացած փողերն օրինականացնելու ձև է»․ զրույց

«Վաշխառությունը գողացած փողերն օրինականացնելու ձև է»․ զրույց

Քաղաքացի Գայանե Թումասյանը պնդում է, որ ինքը վաշխառության զոհ է դարձել։ Կնոջ խոսքով՝ ամուսինն իր տունը վաճառել է առանց իր գիտության, իսկ ապօրինությունները կատարվել են վաշխառությամբ զբաղվող խմբի կողմից։ Epress.am֊ի ստուդիայում Թումասյանը պատմել է, որ առքուվաճառքի կեղծ պայմանագրի կնքման վերաբերյալ քրեական գործը կարճվել է։ Կինը դիմել է առաջին ատյանի դատարան, որը բեկանել է քրեկան գործը կարճելու մասին քննիչի որոշումը, սակայն խմբի անդամները առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում։