Home / Video / «Սերժիկ, տամոժնիկ»․ Երևանում բողոքեցին Մաքսային միության դեմ

«Սերժիկ, տամոժնիկ»․ Երևանում բողոքեցին Մաքսային միության դեմ

«Սերժիկ, տամոժնիկ», «Ազատ, անկախ Հայաստան», «Ինքնիշխան Հայաստան» և «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով այսօր մի խումբ քաղաքացիներ երթ են անցկացրել՝ պահանջելով, որպեսզի Հայաստանի իշխանությունները հրաժարվեն Մաքսային միությանը (ՄՄ) և Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու մտքից։ Նշենք, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցության պատրաստակամության մասին հայտարարել էր ուղիղ 1 տարի առաջ՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին։