Home / Video / Տիգրան Սարգսյանին ճանապարհեցին «սրիկա, սրիկա» վանկարկումներով

Տիգրան Սարգսյանին ճանապարհեցին «սրիկա, սրիկա» վանկարկումներով

Ապրիլի 9-ին պաշտոնաթող վարչապետ Տիգրան Սարգսյանը քիչ առաջ հանդիպել է «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամներին Հանրապետության հրապարակում։ 

Տիգրան Սարգսյանն իր ելույթում ևս մեկ անգամ երկխոսության կոչ է արել նախաձեռնության մասնակիցներին՝ առաջարկելով կառավարության անդամների հետ դահլիճներում քննարկել այդ հարցը։ 

«Եթե չեք ցանկանում, ապա պետք է լցվեք համբերությամբ, որպեսզի իրավասու մարմինները քննարկեն այդ հարցը, և ձեր հարցերին պատասխանեն», – ասել է պաշտոնաթող վարչապետը՝ կոչ անելով ազատել Նալբանդյան փողոցը, որը ակտիվիստները փակ են պահում մոտավորապես 14։00-ից։

Տիգրան Սարգսյանը կարճ ելույթից հետո հեռացել, իսկ բողոքի ակցիայի մասնակիցները նրա հետևից սկսել են վանկարկել «Սրիկա, սրիկա»։