Home / Video / ՖԻԼՄ․ Շանթի հեղափոխությունը

ՖԻԼՄ․ Շանթի հեղափոխությունը

2013 թվականի հոկտեմբերի 31-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն Ազատության հրապարակում հայտարարեց իր պայքարի մեկնարկը։ Հարությունյանը նշում էր, որ պատրաստվում է հեղափոխություն անել՝ երկիրը հանցագործներից ազատագրելու համար։ Նոյեմբերի 5-ին նախաձեռնած երթից առաջ նա ընդգծեց, որ իր հեղափոխության ընթացքում մարտական զենք չի օգտագործելու, հեղափոխությունը կուսակցական չէ և իրեն կարող է միանալ յուրաքանչյուր ցանկացող։