Home / Video / Շանթ Հարությունյանը խոսում է «բոզավարի ապրելու» մասին

Շանթ Հարությունյանը խոսում է «բոզավարի ապրելու» մասին

Քաղաքական գործիչ, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն իր նախաձեռնած երթից առաջ այսօր Ազատության հրապարակում հայտարարել է, որ չի ուզում «բոզավարի ապրել» և պատրաստ է հեղափոխության: Հարությունյանի խոսքով՝ ինքը չի ցանկանում արյունահեղություն, և եթե իշխանությունները կամովին հեռանան, պատրաստ է նրանց վարդ կամ մեխակ նվիրել: 

«Հիմա Հայաստանում եթե լավ տղերք չկան՝ էս բոզական իշխանությունները տապալեն, ուրեմն սաղ Հայաստանում բոզեր են ապրում», – ասել է Հարությունյանը:

Նա ընդգծել է, որ ինքն ու իր կողմնակիցները, բացի փայտերից ու բենզինի շշերից, ոչնչով զինված չեն, և եթե իրենց դեմ հրազեն կիրառեն, ապա իրենց կենդանի մնացած ընկերները վրեժխնդիր կլինեն իրենց համար:

«Մարդիկ պիտի ինքնարտահայտվելու հնարավորություն ունենան, ու պիտի բեսպրեդել չլինի էս երկրում: Ու մինչև իշխանությունները չէթան, մինչև Սերժը սիկտիր չըլնի Հայաստանից, էս երկիրը չի դզվելու», – ասել է Հարությունյանը: