Home / Video / ՀՀԿ-ականները հայհոյում են լրագրողներին Տարոն Մարգարյանի պաշտպանության ժամանակ

ՀՀԿ-ականները հայհոյում են լրագրողներին Տարոն Մարգարյանի պաշտպանության ժամանակ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանությունը հրապարակային չանցավ:

Պաշտպանությունը նշանաված էր ժամը 14.00-ին, սակայն ժամը 13.00-ից Տնտեսագիտական համալսարանում հավաքված լրագրողները պայքարում էին դահլիճ մտնելու համար: Համալսարանի մուտքի մոտ լրագրողներին դիմավորել է 17-25 տարեկան սևազգեստ տղաների 20-30 հոգանոց «զորք»: Երիտասարդները հրաժարվում էին ներկայանալ, հայհոյում էին լրագրողներին: Հետագայում Epress.am-ը պարզել է, որ նրանք ՀՀԿ-ականներ են: