17.05 12:51 epress.am
Երևանի փոխքաղաքապետը անօթևան կոնդեցիներին փոփոխություններ է խոստացել

Երևանի Կոնդ թաղամասի բնակիչներն այսօր կրկին անգամ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ` պահանջելով լուծել իրենց բնակարանային խնդիրները:

Առաջին բողոքի ակցիան նրանք անցկացրել էին դեռևս մարտ ամսին: Նրանք նշում են, որ 2007թ. դեկտեմբերին 215 ընտանիքներ պայմանագիր են կնքել քաղաքապետարանի և մի լիբանանցի գործարարի հետ` պայմանով, որ իրենց քանդված տների տեղը կառուցվելիք բնակելիներում կունենան բնակարաններ:  Ըստ ծրագրի` շենքերը պետք է պատրաստ լինեին պայմանագիրը կնքելուց հետո 30 ամսվա ընթացքում, սակայն, թեև արդեն 4 տարի է անցել, շենքի միայն առաջին հարկի շինարարություն  է սկսվել ու կիսատ մնացել, քանի որ լիբանանցի գործարարը, որի անունը բնակիչները չգիտեն, հողերը կառուցապատման համար հանձանել է «Դաունթաուն» ընկերությանը, որը, իր հերթին, լուծարվել է, և այժմ շենքերի շինարարություն կանգնել է:

Այսօր կառավարության շենքի մոտ կոնդեցիների հետ զրուցել է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ով նշել է, որ հարցը լուծման փուլում:

ամենադիտված
Ազատամարտիկների բողոքը ՀՀ կառավարության շենքի մոտ
Ազատամարտիկը կառավարությունից պահանջում է փոխել ծիծաղելի օրենքները
ՎԻԴԵՈ. Գյուղացիները բողոքում են, ոստիկանությունը մեկնում է դեպքի վայր
Վարդգես Գասպարիի ակցիան կառավարության շենքի մոտ
ՎԻԴԵՈ. Զոհված զինվորի հայրը պատասխան է պահանջում նախարարից
ՎԻԴԵՈ. Ոստիկանները հրում են մարդկանց Կառավարության մուտքի մոտից
Տիգրան Խզմալյանը՝ Ազատության հրապարակում
ՎԻԴԵՈ. Ինչպես էին հանգցնում «Սպայկա»-ի շենքի հրդեհը
ՎԻԴԵՈ. Կարկուտը ոչնչացրել է բերքը
ՎԻԴԵՈ. Արմավիրի մարզի բնակիչները փակել են մայրուղին
Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչները այսօր, ինչպես և երեկ, փակել էին իրենց գյուղի մայրուղին և թույլ չէին տալիս մեքենաներին անցնել գյուղը: Երեկ տեղացած կարկուտի պատճառով գյուղացիները զրկվել են բերքից՝ ու սկսել են բողոքի ակցիաները՝ պահանջելով փոխհատուցում կրած վնասի համար:
Pages:123456789...66Next