Home / Հայաստան / «Սերժի պապան ա եկել» պաստառի համար բերման ենթարկված ակտիվիստներին բաց են թողել

«Սերժի պապան ա եկել» պաստառի համար բերման ենթարկված ակտիվիստներին բաց են թողել

«Սերժի պապան ա եկել» պաստառի համար բերման ենթարկված ակտիվիստներ Զառա Հովհաննիսյանին, Բաբկեն Տեր-Գրիգորյանին, Օլյա Ազատյանին և Արթուր Պետրոսյանին քիչ առաջ բաց են թողել Ոստիկանության Կենտրոնի բաժնից։ Այս մասին Epress.am-ին հայտնել է Արթուր Պետրոսյանը։ Նա ասել է, որ իրենց գործով Ոստիկանությունում արձանագրություն է կազմվել՝ Վարչական օրենսգրքի 182 հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը):

Հիշեցնենք, որ ակտիվիստներին բերման էին ենթարկել Վարդանանց փողոցից, երբ նրանք պաստառ էին փակցնում, որի վրա գրված էր՝ «Սերժի պապան ա եկել»։