Home / Ազգային ժողով / Ոստիկանը կարող է կուսակցական դառնալ․ «Կուսակցությունների մասին» օրինագիծն ընդունեցին առաջին ընթերցմամբ

Ոստիկանը կարող է կուսակցական դառնալ․ «Կուսակցությունների մասին» օրինագիծն ընդունեցին առաջին ընթերցմամբ

ԱԺ արտահերթ նիստում այսօր առաջին ընթերցմամբ 99 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը։

Նոր օրենքով արդեն Ազգային անվտանգության, Ոստիկանության և այլ իրավապահ մարմինների աշխատակիցները կարող են կուսակցական դառնալ, մինչդեռ կուսակցական պատկանելություն չեն կարող ունենալ Հանրապետության նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները, Հաշվեքննիչ պալատի անդամները, Կենտրոնական բանկի խորհրդի անդամները:

Ըստ նախագծի՝ գործող կուսակցություն հիմնելիս անհրաժեշտ է ունենալ 200 հիմնադիր անդամ, իսկ 6 ամսվա ընթացքում դրանց թիվը հասցնել 2 հազարի։ Հիմնադիր համագումարում կուսակցությունը պետք է հավաքի առնվազն 100 հիմնադիր, իսկ գրանցման ժամանակ, այսինքն՝ համագումարից 6 ամիս անց՝ 1000 անդամ։

Երեկ օրինագծի քննարկման ժամանակ իրենց քննադատությունն են հնչեցրել ընդդիմադիր պատգամավորները։