Home / Կանանց իրավունքներ / Կնոջը ծեծելուց հետո «Ջունգլը» գնացել է գիշերային ակումբ զվարճանալու և ծեծի է ենթարկվել․ News.am

Կնոջը ծեծելուց հետո «Ջունգլը» գնացել է գիշերային ակումբ զվարճանալու և ծեծի է ենթարկվել․ News.am

Ղարաբաղյան պատերազմի վետերան, 52-ամյա Վարդան Թումանյանի մահվան գործով անցնող Գևորգ Սարգսյանը (հայտնի է Ջունգլ մականունով) նոյեմբերի 26-ին Տերյան փողոցում կնոջը դաժանորեն ծեծի ենթարկելուց հետո Աբովյան քաղաքի «Քրեյզի» գիշերային ակումբում զվարճանալիս վեճի է բռնվել Աբովյանից  «Չեչեն» մականունով  մեկի հետ և դանակահարվել։ Այս մասին հայտնում է News.am-ը։

«Տերյան փողոցում կնոջը ծեծելուց հետո Ջունգլը շտապել է նշված գիշերային ակումբ, որտեղ իրեն կորցրած բարձրացել է ակումբի բեմահարթակին եւ զվարճացել: Ապա վեճի է բռնվել ակումբում գտնվողներից մեկի հետ, որի ընթացքում էլ դանակի վնասվածք ստացել», – գրում է կայքը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Նոյեմբերի 27-ին «ձախ ազդրի վերին հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Սարգսյանը (լուսանկարում՝ ձախից) տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։