Home / Հայաստան / Գյումրիի քաղաքապետի թեկնածուի որդու դին գտել են իր տան նկուղում․ ոստիկանություն (թարմացված)

Գյումրիի քաղաքապետի թեկնածուի որդու դին գտել են իր տան նկուղում․ ոստիկանություն (թարմացված)

15:15 Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերվել է իրենց տան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են ոստիկանության լրատվական վարչությունից։

14:20 Գյումրիում հոկտեմբերի 2-ին կայանալիք ավագանու ընտրությունների մասնակից, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող, քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի կրտսեր որդու՝ Արշակի վրա այսօր կրակել են, նա մահացել է։ Այս մասին գրում է Aravot.am֊ը:

Գյումրու բժշկական կենտրոնից փոխանցել են, որ երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել մահացած։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։