Home / Հայաստան / Վթարի հետևանքով ռուսաստանյան զորամասի 2 զինծառայող է մահացել

Վթարի հետևանքով ռուսաստանյան զորամասի 2 զինծառայող է մահացել

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան զորամասերից մեկի երկու պայմանագրային զինծառայողներ՝ Ալեքսանդր Սվիտկոյի և Արտակ Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): 

Համաձայն Քննչական կոմիտեի, կապիտան Սվիտկոյի կողմից վարվող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել է ձորակի մեջ: Ավտովթարը տեղի է ունեցել երեկ՝ օգոստոսի 25-ին, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի-Գետափ հատվածում։

«Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից ավտոմեքենայի ուղևոր Պետրոսյանը տեղում մահացել է, Սվիտկոն անգիտակից վիճակում տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ այսօր ժամը 11:20-ին, գիտակցության չգալով, մահացել է», – ասված է հաղորդագրության մեջ: