Home / Տեսանյութեր / ՊՊԾ գնդի տարածքից պայթյուններ են լսվել (թարմացվում է)

ՊՊԾ գնդի տարածքից պայթյուններ են լսվել (թարմացվում է)

12:50 12:00-ից մինչև 12:50 ընկած ժամանակահատվածը ՊՊԾ գնդի տարածքից պայթյուններ չեն լսվել:

Հուլիսի 31-ին, ժամը 11:00-ի սահմաններում «Սասնա ծռեր» խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքից պայթյուն է լսվել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել են հարակից թաղամասի բնակիչները: Պայթյունները հաջորդ կես ժամվա ընթացքում կրկնվել են ևս 2-3 անգամ, պայթյուններից մեկից հետո մի քանի ոստիկան Խորենացի փողոցով վազել են դեպի ՊՊԾ գնդի հատված:

11:45-ի սահմաններում ևս մի քայի պայթյուն և կրակոց է լսվել, Խորենացի փողոցի արգելափակված հատվածից շտապօգնության մեքենա է դուրս եկել՝ շարժվելով դեպի քաղաքի կենտրոն: