Home / Հայաստան / Ուշագնաց եղած Դավիթ Սանասարյանին քարշ են տվել հիվանդանոցի միջանցքով

Ուշագնաց եղած Դավիթ Սանասարյանին քարշ են տվել հիվանդանոցի միջանցքով

Սարի թաղում ոստիկանների կողմից դաժանորեն ցույցը ցրելուց հետո Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տարել հորը, ով արմունկի ոսկրի վնասվածք է ստացել:

Արդեն հիվանդանոցում քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել են Դավիթ Սանասարյանին, ներկայացել են որպես ոստիկան՝ փորձելով Սանասարյանին բերման ենթարկել: Վերջինս ասել է, որ իր հայրը վնասվածքով հիվանդանոցում է և ինքը հիմա չի կարող բաժին գնալ, խնդրել է վաղը ծանուցագիր ուղարկել, որից հետո ինքը պատրաստ կլինի ներկայանալ:

Քաղաքացիական հագուստով անձինք, սակայն սկսել են քարշ տալ Սանասարյանին, ում ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նա ուշագնաց է եղել, բայց նրան շարունակել են քաշել միջանցքով:

Սանասարյանի ծնողները և բժիշկները կարողացել պահել նրան, սակայն ոստիկան ներկայացածները չեն հեռացել հիվանդանոցից, անգամ այն բանից հետո, երբ տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: