Home / Հայաստան / Վիտալի Բալասանյանը ստում է, փոխանցել է Սեֆիլյանը. armtimes.com

Վիտալի Բալասանյանը ստում է, փոխանցել է Սեֆիլյանը. armtimes.com

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր, Ղարաբաղի պատերազմի վետերան Վիտալի Բալասանյանը փաստացի ստանձնել է Սերժ Սարգսյանի պաշտպանությունը: Ինչպես armtimes.com կայքին փոխանցել է Սեֆիլյանի փաստաբան Արա Զաքարյանը, իր պաշտպանյալը նման տպավորություն է ստացել Բալասանյանի հետ երկու հանդիպումներից հետո:

Կայքն Արա Զաքարյանին խնդրել էր հարցնել Սեֆիլյանից՝ արդյոք ճի՞շտ է Վիտալի Բալասանյանի այն հայտարարությունը, որ Սեֆիլյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից:

Այսօր իր պաշտպանյալի հետ տեսակցությունից հետո Արա Զաքարյանն ասել է.

«Ժիրայր Սեֆիլյանը շատ կարճ խնդրեց փոխանցեմ հետևյալը, որ Բալասանյանը ստում է. այս ընթացքում նա երկու անգամ հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանի հետ և այդ շփվելու ընթացքում իմ պաշտպանյալի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Բալասանյանը ոչ թե միջնորդի առաքելություն է իրականացնում, այլ փաստացի ստանձնել է Սերժ Սարգսյանի պաշտպանությունը»:

Փաստաբանը նշել է, որ մոտ ժամանակահատվածում Սեֆիլյանն ավելի մանրամասն հայտարարություն կանի այդ առնչությամբ:

Հուլիսի 22-ին Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, իբր Ժիրայր Սեֆիլյանը չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը: