Home / Հայաստան / Փաշինյանը չի ուզում հավատալ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից հետ կանգնելու մասին լուրերին

Փաշինյանը չի ուզում հավատալ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից հետ կանգնելու մասին լուրերին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր Խորենացի փողոցում 20:00-ին մեկնարկած հավաքի ժամանակ հայտարարել է, որ իր համար իսկական մղձավանջ է եղել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանի հայտարարությունն այն մասին, թե «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ղեկավարներից Ժիրայր Սեֆիլյանն իր հետ զրույցում հայտարարել է, որ ինքը չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը:

«Ես չեմ ուզում հավատալ միջնորդավորված այս հայտարությանը, ես հույս ունեմ, որ Ժիրայր Սեֆիլյանը որևէ կերպ այս հայտարարությունը պարզաբանելու հնարավորություն կունենա: Անկեղծ ասած՝ մեզ համար այս հայտարարությունը նման է մղձավանձի, որովհետև, եթե այն հաստավի, ապա սա կլինի երկորդ անգամ երբ քաղաքական ուժը շատ երկար ինձ փորձում է համոզել, ապացուցել՝ միանալ Սերժ Սարգսյանի հեռացման համար իրենց առաջ քաշած պայքարիին, և երբ որ մենք, դրան վերաբերելով զգուշավորությամբ, որոշակի մտահոգություններ ունենալով, թե ինչքան է այդ պահանջը այդ ձևի մեջ անկեղծ, այնուամենայնիվ, որոշում ենք քայլ կատարել դա լրջացնելու ուղղությամբ: Եվ ահա երկար ժամանակ մեզ հրավիրող ուժը հրաժարվում է իր կեցվածքից», – նշել է Փաշինյանը: 

Այժմ նա դադար է վերցրել և սպասում է իրադարձությունների զարգացմանը՝ մնալով Խորենացի փողոցում: Նա նշել է, որ նման հայտարարության պարագայում ինքը Խորենացիի հավաքները կառավարելու իր լիազորությունները հանձնում է «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Ալեք Ենիգոմշյանին:

Այսօր ՊՊԾ գնդի տարածք այցելած Epress.am-ի լրագրողը նշում է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներն անդրադարձել են Վիտալի Բալասանյանի հայտարարաությունը՝ նշելով, որ վերջինս իրավունք չունի խոսել իրենց անունից և իրենց առաջնային պահանջն է Սերժ Սարգսյանի հրաժարականը և անգամ կառավարության հրաժարականը իրենց չի բավարարի: Ավելի ուշ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն ասել է, որ Վիտալի Բալասանյանն այլևս չի հանդիսանում միջնորդ բանակցություններում, քանի որ այսօրվա լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա իրենց պահել է ոչ պատշաճ: