Home / Հայաստան / Մյունխենը պարալիզացված է. կրակոցների հետևանքով 8 զոհ և տանսյակ վիրավորներ

Մյունխենը պարալիզացված է. կրակոցների հետևանքով 8 զոհ և տանսյակ վիրավորներ

Հուլիսի 22-ին Գերմանիայի Մյունխենի Օլիմպիական ստադիոնի մոտ գտնվող Օլիմպիա առևտրի կենտրոնում տեղի ժամանակով 17:52-ին կրակոցներ են հնչել: Անհայտ անձինք կրակ են բացել քաղաքացիների ուղղությամբ, ոստիկանության տվյալներով արդեն իսկ 8 մարդ մահացել է, տասնյակ անձինք վիրավորվել: Նախնական տվյալներով՝ կրակ արձակածներից մեկը սպանվել է, 2-ը փախուստի են դիմել: Նրանց գտնվելու վայրն անհայտ է:  Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է ականատեսներից մեկը, Մյունխենում անմիջապես կրակոցներից հետո խուճապային վիճակ է եղել՝ սահմանափակվել է հանրային տրանսպորտի երթևեկությունը, քաղաքի վրայով սկսել ուղղաթիռներ շրջել:

Մյունխենի գլխավոր փողոցները փակ են, Կենտրոնական կայարանում սահմանափակվել է գնացքների երթևեկությունը, կրակոցների վայրում գտնվող խանութներում 2 ժամ պատսպարված մարդկանց ոստիկանները տուն են ուղեկցել: Մեծ թվով ոստիկանական մեքենաներ և շտապ օգնության մեքենաներ կենտրոնացել դեպքի վայրի հարևանությամբ: Ոստիկանությունը մարդկանց հորդորում է տանը մնալ: