Home / Հայաստան / Արվեստագետ Արթուր Պետրոսյանին բաց են թողել ոստիկանության բաժնից (թարմացված)

Արվեստագետ Արթուր Պետրոսյանին բաց են թողել ոստիկանության բաժնից (թարմացված)

10:00 Քաղաքացիական հագուստով անձինք, ովքեր առևանգել էին արվեստագետ Արթուր Պետրոսյանին, նրան տարել էին Էրեբունու ոստիկանության բաժին: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց արվետսագետի եղբայր Արա Պետրոսյանը, նրան բաց են թողել մի քնաի ժամ այնտեղ պահելուց հետո: 

03:00 Արվեստագետի եղբայրը՝ Արա Պետրոսյանը. Epress.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ոստիկանությունից իրեն հայտնել են, թե Արթուր Պետրոսյանը գտնվում է Էրեբունի բաժանմունքում և նրան պատրաստվում են շուտով բաց թողնել:

01:00 Քաղաքացիական հագուստով մարդիկ Խորենացի փողոցից առևանգել են արվեստագետ Արթուր Պետրոսյանին: Կեսգիշերից հետո երեք անհայտ անձինք նրան բռնի ուժով մտցրել են 34 UP 673 համարանիշներով սպիտակ գույնի «Տոյոտա կորոլա» մակնիշի ավտոմեքենա: Epress.am -ի հետ զրույցում նրա ընկերները պատմել են, որ այդ պահին նա պարզապես կանգնած է եղել, իսկ գործողության պահին Պետրոսյանը սկսել է բղավել «Սերժիկ, մարդասպան»:

Պետրոսյանի ընկերները փորձել են խոչնդոտել այդ մարդկանց գործողությունները, սակայն նրանց չի հաջողվել կանխել առևանգումը: Այս պահին Պետրոսյանի հեռախոսն անհասանելի է, իսկ ընկերները ոչ մի լուր չունեն նրանից: Պետրոսյանի եղբայրը ոստիկանության Կենտրոնի բաժնում հաղորդում է տալիս արվեստագետի առևանգման մասին: