Home / Հայաստան / Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ այրվում է «Արևիկ» ազգային պարկից հատված

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ այրվում է «Արևիկ» ազգային պարկից հատված

Հուլիսի 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, խոշոր հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղին հարակից հանդամասում, որի հետևանքով այրվում է 100 հա խոտածածկ տարածք, որից 2,5 հա՝ «Արևիկ» ազգային պարկի տարածքում: Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը։

Համաձայն կայքի, քանի որ հրդեհի օջախը գտնվել է անանցանելի, ժայռոտ հատվածում, երեկ, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է կայացվել դադարեցնել հրդեհաշիջման աշխատանքները և դրանք շարունակել այսօր։ 11։30֊ի դրությամբ նախարարության «Թեժ գիծ» ծառայությունից ասել են, որ հրդեհի մարման վերաբերյալ չեն կարող տեղեկություններ հայտնել։

Հրդեհի մարման աշխատանքներին, բացի հրշեջներից, մասնակցում են նաև տեղի բնակչությունը, «Արևիկ» ազգային պարկի աշխատակիցները, ոստիկաններ և մոտակա զորամասի 50 զինծառայող։