2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Մահացած զինվորին գտել են մարտական դիրքում․ պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն

Տավուշի մարզի զորամասերից մեկի մարտական դիրքում հուլիսի 3-ին հայտնաբերվել է շարքային, Արմավիրի մարզի բնակիչ Արսեն Մխիթարյանի դին: Համաձայն ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության, Մխիթարյանի կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է եղել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):